«Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին». Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին
Ինչպես արդեն տեղյակ եք երեք կուսակցությունները համատեղ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին ներկայացնելով փաստական տվյալներ այն մասին, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց կողմից յուրացվել է իշխանությունը, տապալվել սահմանադրական կարգն ու թույլ տրվել լիազորությունների անցում։
Այս ընթացքում իմքայլական բազմաթիվ պատգամավորներ իրենց հարցազրույցներում պնդել են, թե երկու տարվա ընթացքում իրենք օրենքներ չեն խախտել։
Իհարկե բոլորս էլ գիտենք, որ այդ պնդումները միայն ծիծաղ են առաջացնում։
Այսպիսով ունեմ հստակ առաջարկ իմքայլական բոլոր պատգամավորներին, որոնք սահմանադրության փոփոխություններին կողմ են քվեարկել երկու ընթերցումներում եւ պնդում են, թե իրենք օրենք չեն խախտել։
Առաջարկում եմ տալ հրապարակային խոստում-հայտարարություն հետեւյալ բովանդակությամբ.
ես, պատգամավոր (օրինակ՝ Լիլիթ Մակունցս) հրապարակային խոստանում եմ, որ՝
1. այն դեպքում, երբ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը կամ Հրանտ Նազարյանը միջազգային որեւէ դատարանի միջոցով հաղթեն Հայաստանի Հանրապետությանը եւ դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնի նրանց վճարել որեւէ փոխհատուցում կամ վնասների հատուցում, ապա պարտավորվում եմ ինքս վճարել այդ փոխհատուցումներն ու վնասները։ Եթե փոխհատուցման ու վնասների հատուցման գումարի չափը կգերազանցի իմ ամբողջ ունեցվածքի չափից, ապա պարտավորովում եմ հատուցել իմ ուեցած ողջ գույքի չափով։
2. Այն դեպքում, երբ միջազգային որեւէ դատարան կկայացնի 1-ին կետում նշված որոշումը, եւ ես այդ պահին զբաղեցնլիս կլինեմ որեւէ պետական (հանրային, համայնքային պաշտոնյա կամ ծառայող) պաշտոն, ապա անմիջապես կներկայացնեմ հրաժարական։
Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հնարավոր բոլոր առիթների դեպքում իմքայլական պատգամավորներին հարցնել, թե արդյո՞ք պատրաստ են անել այս խոստում-հայտարարությունը, եթե այո, ապա թող հրապարակային հնչեցնեն։
Հիմա պարզ կդառնա, թե այդ պատգամավորներից որոնք են հավատում, որ օրենք չեն խախտել։
Որպես այս հակասահմանադրական գործողությունների լիազոր ներկայացուցիչ առաջին հասցեատեր նշում եմ Vahagn Hovakimyan եւ սպասում նրա հրապարակային խոստում-հայտարարությանը։
Հ.Գ. գեթ մեկ անգամ ազնիվ եղեք ժողովրդի ու պետության հետ»։