Իսկական ֆրանսիական գլուխգործոց. սոխով տաք ապուր՝ զով երեկոների համար
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 600 գ
2. Սոխ – 200 գ
3. Սերուցք – 200 մլ
4. Գազար – 100 գ
5. Շաղգամ – 100 գ
6. Պանիր – 40 գ
7. Սամիթ – 1 ճ/գ
8. Մաղադանոս – 1 ճ/գ
9. Աղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը կտրատել և բուսայուղով տապակել: Գազարը և շաղգամը կտրատել, տապակել և եփել կտրատած կարտոֆիլի հետ:
2. Ամբողջը խառնել տապակած սոխի հետ, ավելացնել սերուցք կամ կաթ, քերած պանիր և եփել ապուրը՝ մինչև պատրաստ լինի:
3. Մատուցելիս շաղ տալ կտրատված սամիթ և մաղադանոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը