Աղվան Հավսեփյանը Վարդան Օսկանյանի ելույթը գնահատում է հուզիչ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Աժ-ում քիչ առաջ հանդես եկավ եզրափակիչ ելույթով՝ շեշտելով, թե ԲՀԿ-ական պատգամավորին՝ որպես մեղադրյալ ներգարվելու միջնորդությունը բացառապես իրավական հիմքեր ունեն:

«Պարոն Օսկանյանը, ավոք սրտի, բացակայում է, և երեկ շատ հուզիչ  ելույթ ունեցավ, որը, բնականաբար,  հիմնականում քաղաքական և բարոյական շրջանակներում էր: Ես նկատեցի նաև, որ այդ հուզիչ ելույթից զգալի թվով պատգամավորներ նաև հուզվեցին, բայց նորից եմ կրկնում, որ պարոն Օսկանյանն ակնհայտորեն հեռացավ իրավական հարցերից, որն արտացոված է միջնորդագրում»,- ասաց Ա. Հովսեփյանը՝ նշելով, որ ինքը չի ցանկանա ևս մեկ անգամ անդրադառնալ միջնորդագրի մեջ տեղ գտած մանրամասներին:

«Որոշ կուսակցություններ այս քննարկումներում փորձեցին որոշակի քաղաքական շահաբաժին ունենալ, ինչն ակհայտորեն երևաց այդ քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորների ելույթներից, իսկ որոշ դեպքում աղավաղվեցին իրավական հասկացությունները և ներկայացված փաստերը: Միջնորդագրի ներկայացումը քաղաքական որևէ երանգ չի պարունակում»,- նշեց գլխավոր դատախազը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, թե ներկայացված միջնորդագրով «չի դրվում Օսկանյանին կալանավորելու հարցը, չի դրվում նրան՝ պատգամավորական մանդատից զրկելու հարցը, չի խոչընդոտվում նրա քաղաքական-հասարակական գործունեությունը, ազատ տեղաշարժվեու իրավունքը»:

Տեսանյութեր

Լրահոս