Բաժիններ՝

Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանները կազմել են 39.112 արձանագրություն

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանները կազմել են 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք։

«Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։

Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս