Բաժիններ՝

24 ժամով արգելվել է «Գեղամ Պետրոսյան» ԱՁ գործունեությունը

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ԱՀ գյուղատնտեսության նախարարության աննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները մայրաքաղաքի հանրային սննդի կետերում իրականացրել են մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ կազմված արձանագրությունների, ինչպես նաև՝ ԱՀ Պարետի N 30 որոշման հիման վրա՝ հունիսի 17-ից, ԱՀ ոստիկանության հետ համատեղ, 24 ժամով արգելվել է «Գեղամ Պետրոսյան» ԱՁ գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս