«Բարգավաճ Հայաստանը» բոյկոտեց Ազգային ժողովի նիստը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց խորհրդարանի նիստը և լքեց նիստերի դահլիճը:
Խմբակցության ղեկավար Արման Աբովյանը հայտնեց, որ բոյկոտը կապված է իրենց խմբակցության և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված գործընթացների հետ:
«Բարգավաճ Հայաստան խմբակցությունը բոյկոտում է նիստը, և հենց հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը»,- ասաց Աբովյանը: