Վեց ամսում 13 կգ նիհարած կինը պատմել է մոտիվացիայի մասին
Վեց ամսում 13 կգ նիհարած կինը բացահայտել է մոտիվացիայի իր գաղտնիքը:
Իր ծննդյան 33-ամյակի երեկույթի ժամանակ Դալասի բնակչուհի Լիդիա Բորդոն հերթական անգամ մտածել է նիհարելու մասին:
Կինը տանը հայտնաբերել է հեծանիվ-մարզասարք և որոշել է ամեն օր վարժանքներ կատարել:
Կինը սկսել է ամեն օր մարզվել և կարգավորել է սննդակարգը, բայց ունեցել է մոտիվացիայի պակաս: Այդ հարցը կարգավորելու համար նա որոշել է Ինստագրամի իր էջում ամեն օր հրապարակել մարզումների արդյունքները:
Բորդոն մարզումներին օրական տրամադրում է կես ժամից մինչև մեկ ու կես ժամ, երկար զբոսնում է ընտանիքի հետ, հրաժարվել է ֆասթ-ֆուդից և գազավորված ըմպելիքներից: Արդյունքում՝ կինը վեց ամսում կարողացել է նիհարել 13 կգ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը