Բաժիններ՝

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվում են կրկին կրճատել աշխատավարձերը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն համաձայնի աշխատավարձերի կրկնակի կրճատմանը:

Մայիսի 23-ին կապտանռնագույնների նախագահ Խոսեպ Բարտոմեուն կրկին խնդրել է խաղացողներին հրաժարվել աշխատավարձի մի մասից՝ ֆինանսական ծանր իրավիճակում գտնվող ակումբին օգնելու համար:

Անցած երեք ամիսների ընթացքում կատալոնյան թիմի բոլոր խաղացողները չեն ստացել պայմանագրերի համաձայն՝ իրենց կողմից դրված գումարների ավելի քան 17 տոկոսը: Սա «Բարսելոնային» թույլ տվեց այս ժամանակահատվածում խնայել ավելի քան 40 միլիոն եվրո:

Ըստ Catalunya Ràdio-ի, երկրորդ առաջարկն ավելի լուրջ չէր. ակումբը ցանկանում էր ընդհանուր առմամբ խնայել մոտ 10 միլիոն եվրո:

Սակայն ֆուտբոլիստները հրաժարվեցին այս պայմաններից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930