![](/banners/BeFunky-design.jpg)
Աֆղանստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 14.000-ը
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/1016866.jpg)
Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն Աֆղանստանում գերազանցել է 14 հազարը: 249 մարդ մահացել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Աֆղանստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 866 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 14 525-ի: Անցած օրը մահացել է 3 մարդ: Ընդհանուր առմամբ առողջացել է կորոնավիրուսով վարակված 1303 մարդ: