Բաժիններ՝

Ֆրանսիայում ցանկանում են հետաձգել Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեն

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել է Նոր Կալեդոնիայի՝Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվեն սեպտեմբերի 6-ից տեղափոխել հոկտեմբերի 4-ին՝ տեխնիկական բարդությունների պատճառով, որոնք ծագել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Հանրաքվեի կազմակերպման անթերի բնույթը երաշխավորելու համար Ֆրանսիայի վարչապետն առաջարկում է հանրաքվեի ամսաթիվը սահմանել 2020 թվականի հոկտեմբերի 4-ը, որը նախապես նշանակված էր 2020 թվականի սեպտեմբերի 6-ին»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հանրաքվեի նոր ամսաթվից հետո համապատասխան որոշման նախագիծը Էդուար Ֆիլիպն ուղարկել է Նոր Կալեդոնիայի կառավարությանը և կոնգրեսին:

Չնայած կորոնավիրուսի հետ կապված սանիտարական ճգնաժամին՝ հանրաքվեի նախապատրաստումը շարունակվել է, սակայն այսօրվա դրությամբ դժվարություններ կան քվեարկության ժամանակ ընթացակարգերի ապահովման հարցում: Մասնավորապես, հնարավորություն չկա երաշխավորված ժամկետում հավաքել և կազմակերպել 250 միջազգային դիտորդի ժամանումը հանրաքվեին, որոնք պետք է անցնեն երեքշաբաթյա կարանտին։

Նոր Կալեդոնիայում անկախանալու նախորդ հանրաքվեն տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 4-ին, այն ժամանակ բնակիչների մեծ մասը որոշել էր մնալ Ֆրանսիական հատուկ վարչատարածքային կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս