Բաժիններ՝

Ինչպիսի՞ն կլինի iPhone 13-ի հնգակի տեսախցիկը

IPhone 12-ի շնորհանդեսը տեղի կունենա միայն այս տարվա աշնանը, իսկ Apple-ի 2021 թվականի սմարթֆոնի մասին  տեղեկատվությունն արդեն հրապարակվել է ինտերնետում։ Խոսքը բոլոր տեսախցիկների մանրամասն բնութագրերի մասին է:

Թվում է, որ Apple-ը պլանավորել է արմատական ​​փոփոխություն կատարել բջջային տեսախցիկում 2021 թվականին։ IPhone 13-ը կունենա չորս տեսախցիկ և լրացուցիչ լիդար:

Բոլոր տեսախցիկների բնութագրերը.

Հիմնական-64 մեգապիքսել

Հեռաֆոտո-40 մեգապիքսել, 3 կամ 5x օպտիկական խոշորացում

Լայնանկյունը-40 մեգապիքսել, 0.25x խոշորացում

Վիդիոխցիկ-մեգապիքսել, անամորֆ ոսպնյակ

Լիդար-ինֆրակարմիր տեսախցիկ` օբյեկտների և շրջապատի սկանավորման համար

Բոլոր մոդուլներում Apple-ը զգալիորեն կբարձրացնի ցուցիչների լուծաչափը. hիմնական տեսախցիկում ակնկալվում է 12-64 մեգապիքսել բարձրացում: Android սմարթֆոններում նման բանաձևը յուրացվել է դեռևս 2019 թվականին, և կա նույնիսկ 108 մեգապիքսել լուծաչափում սմարթֆոն: Բայց լուսանկարների որակը կախված է ոչ միայն մեգապիքսելների քանակից, կան շատ այլ պարամետրեր:

Մեկ այլ նորություն կլինի տեսանյութերի համար նախատեսված անամորֆ ոսպնյակները, այն մասնավորապես աշխատում է 2.1:1 հարաբերակցությամբ: Apple սմարթֆոններն արդեն համարվում են լավագույններից մեկը տեսանյութեր նկարելու համար, և այս առաջադրանքի համար առանձին ֆոտոխցիկը կօգնի բարելավել որակը: Չնայած այս գաղափարը նույնպես նոր չէ, տեսախցիկը հայտնվեց անցյալ տարի Huawei Mate 30 Pro-ում:

IPhone 13-ի տեսախցիկների վերաբերյալ տեղեկատվությունը Twitter-ում հրապարակել է հանրահայտ ինսայդերը՝  Fudge մականունով: Նա նաև Apple-ի նոր սմարթֆոնում ցույց տվեց հինգ տեսախցիկների մոտավոր դիզայնը.

Այս տարի Apple-ը նախատեսում է տեսախցիկների քանակը հասցնել 4-ի.   iPhone 11 Pro-ում կլինի լիդար՝ լրացված իրականության հետ աշխատելու համար: Այլ առումներով՝ նոր iPhone 12 Pro-ն տեսախցիկներով շատ չի տարբերվելու, ուստի տրամաբանական է թվում, որ արմատական ​​փոփոխությունը հետաձգվեց մինչև 2021 թվականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս