Արցախի ԱԺ նախագահը ներկայացրեց հինգ խմբակցության ղեկավարներին և քարտուղարներին

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրեց 5 խմբակցությունների ղեկավարներին և քարտուղարներին։

Արցախի ԱԺ նախագահը հայտնեց, որ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Հարությունյանը, քարտուղար` Էլեոնորա Ավանեսյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Բաղունցը, քարտուղար` Մարսել Պետրոսյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Գալստյանը, քարտուղար`Մետաքսե Հակոբյանը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Մոսիյանը, քարտուղար` Վահրամ Բալայանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցության խմբակցության ղեկավար է ընտրվել Դավիթ Մելքումյանը, քարտուղար` Գեղամ Ստեփանյանը։

Ավելի վաղ, Արթուր Թովմասյանը ընտրվել էր Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ, իսկ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը։ Խորհրդարանը նաև հաստատել էր հաշվիչ հանձնաժողովի կազմը։

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։

Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս