Ինչո՞ւ Փաշինյանը մայիսի 9-ին հեռախոսազրույց չի ունեցել Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությանը, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ:
Այս համատեքստում վարչապետը պատասխանեց նաև այն հարցին, թե արդյո՞ք այդ խնդիրներն էին պատճառը, որ մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը, հեռախոսազրույց չի կայացել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև:
«Կարծում եմ՝ խնդիրներ ասելով՝ արդեն պարզ է, թե ինչի մասին է խոսվում: Դրանք աշխատանքային խնդիրներ են, որոնք միշտ էլ կան և միշտ էլ լինելու են, դա նորմալ է: Ինչ վերաբերում է մայիսի 9-ին, ապա գիտեք, որ այդ ժամանակ ես գտնվել եմ Արցախի Հանրապետությունում, ընդ որում, արդեն 3 տարի շարունակ մայիսի 9-ը դիմավորում եմ Ստեփանակերտում: ՌԴ նախագահի հետ ըստ անհրաժեշտության կապի մեջ ենք, այդ թվում՝ հեռախոսային: Այսքանը»,- եզրափակեց վարչապետը: