Գլխավոր դատախազը դասվո՞ւմ է պետական համակարգում դիմադրողների շարքին. Փաշինյանը չպատասխանեց հարցին

«Եթե այս հարցին կեսկատակ վերաբերվենք, կարող ենք ասել հետևյալը, Մարկ Տվենի հայտնի պատմությամբ՝ պետական կառավարման համակարգում կեսը դիմադրում է: Չգիտեմ՝ այդ անեկդոտը լսե՞լ եք, թե՞ ոչ, երբ Մարկ Տվենը գրում է, որ պաշտոնյաների կեսը կաշառակեր են, նրան դատի են տալիս, և դատարանը պարտավորեցնում է, որ նա պետք է հերքի, որից հետո նա հերքում է գրում»,- այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Գլխավոր դատախազը դասվո՞ւմ է պետական համակարգում դիմադրողների շարքին:

Ըստ վարչապետի, եթե մարդիկ ցանկանում են իմանալ, թե պետական համակարգում ովքեր են դիմադրում, ովքեր՝ ոչ, ապա ասում է՝ պետական կառավարման համակարգի կեսը դիմադրում են հեղափոխությանը և բարեփոխումներին:

«Այստեղ կոնկրետ անվանական ցանկերն էական չեն, եթե բարձրաստիճանների շրջանում լինի կոնկրետ նման դրսևորում, դրա հետևանքը կլինի, դա չի հանդուրժվի ուղղակի: Այստեղ ավելի շատ ներքին խորը դիմադրությունների մասին է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս