![](/banners/BeFunky-design.jpg)
Բելգիայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ ավարտվեց
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/1015507.jpg)
Բելգիայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվեց ժամանակից շուտ: Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Բելգիայի առաջնությունը վաղաժամ ավարտվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այս խաղարկվել էր 29 տուր, սակայն մնացարը բաղկացած է 30 տուրից:
16-րդ անգամ Բելգիայի չեմպիոն դարձավ «Բրյուգե»-ն: Երկրորդ տեղում «Գենտ»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Շարլերուան»:
Մինչ այս վաղաժամ եզրափակվել էին Արգենտինայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները: