«Փաստ 85. Կովկասյան ընձառյուծը 50 տարվա դադարից հետո վերադարձել է Տավուշի մարզ». Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձավ Տավուշի մարզում հայտնված կովկասյան ընձառյուծին:
Ներկայացնելով  «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը, վարչապետն ասաց.

«Փաստ 85. Կովկասյան ընձառյուծը 50 տարվա դադարից հետո վերադարձել է Տավուշի մարզ: 2019  թվականին Հայաստանում որսագողության և անտառահատման դեպքերն ակնհայտորեն նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքն անտառներ ավելի քիչ է դարձել: Արդյունքում՝ կենդանիների համար կերային բազայի առկայությունը մեծացել է»:

Նրա խոսքով՝ Ենոքավան համայնքի տարածքում կովկասյան ընձառյուծի հայտնվելը կարող է արդյունք լինել թվարկված դրական գործոնների և կերային շղթայի վերականգնման:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս