Երգի պրեմիերա. Գրիգորի Լեպսը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը
Ռուսական էստրադայի վառ ներկայացուցիչ երգիչ, երգահան Գրիգորի Լեպսը, որը երկրպագուների բանակ ունի նաև Հայաստանում, երաժշտասերների դատին է հանձնել «Одежда между» երգի հոլովակը:
Այն հասանելի է երգչի «YouTube»-ի պաշտոնական էջում:
Տեսահոլովակի բեմադրող ռեժիսորը Զաուր Զասեևն է, օպերատորը՝ Անտոն Զենկովիչը: Հոլովակում նկարահանվել են դերասաններ Վիկտորիա Օդինցովան և Կիրիլ Դիցեվիչը: