Մեր ամենամեծ ձախողումը գողացված փողերի վերադարձն է, որովհետև կան անգրագետ և դավաճան դատավորներ. ՀՀ վարչապետ

«Հայաստանում 2019 թվականին մենք չենք կարողացել լուծել անկախ դատական համակարգի հարցը, որովհետև նախ՝ պետք է դրա համար պատասխանել հարցին՝ իսկապես ուզում ենք ունենալ անկախ և ոչ թե՝ կառավարելի, խամաճիկային դատական  համակարգ: Եթե իսկապես ուզենայինք ունենալ խամաճիկային դատական համակարգ, ապա մեկ-երկու զանգը կամ դրա բացակայությունը դրա համար բավարար կլիներ»:

Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով  իրենց Կառավարության 2019 թվականի՝ ամենամեծ անհաջողության մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց.

«2019 թվականի մեր ամենամեծ ձախողումը ՀՀ-ի ժողովրդից գողացված փողերի  վերադարձն է: Պետք է խոստովանեմ, որ մենք այդտեղ ունենք անհաջողություն, որը ունի և՛ օբյեկտիվ,  և՛ սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիոն ճանապարհով գողացված փողերի վերադարձի հարցում ունեն անհաջողություններ, քանի որ դատաիրավական համակարգում, նվիրյալներին զուգահեռ՝ կան նաև դավաճաներ և անգրագետներ:

«ՀՀ դատաիրավական համակարգում կան, պայմանական ասած, 10 կամ 50 արդարներ, և այդ համակարգը քարուքանդ  չի արվել այդ արդարների շնորհիվ: Ես ուզում եմ այդ պայմանական 10 կամ 50 արդարներին հայտնել շնորհակալություն և ասել հետևյալը, որ, չնայած արդյունքներ չկան, սակայն ես 100 տոկոսով համոզված եմ, որ ընթացող քննությունների արդյունքում 100 տոկոսով  կբացահայտվեն երկար տարիներ ՀՀ-ում գոյություն ունեցած կոռուպցիոն բոլոր ճյուղերը՝ իրենց ամբողջ դրամաշրջանառությամբ: Բոլոր կոռուպցիոներները կկանգնեն դատարանի առաջ»,- ասաց  վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս