«ՀՀ-ում հաստատված է ժողովրդավարական ու ժողովրդական կայունություն, որին ոչինչ չի սպառնում». ՀՀ վարչապետ
«Պատիվ ունեմ արձանագրելու, որ Հայաստանում 2018 թվականից հաստատված է ժողովրդավարական կայունություն, բայց ՀՀ-ում երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, և դրա ֆոնին կարող է ժողովրդավարական կայունությունը երբեմն թողնել անկայունության տպավորություն, բայց ուզում եմ արձանագրել, որՀՀ-ում հաստատված է ժողովրդավարական ու ժողովրդական կայունություն, որին ոչինչ չի սպառնում»:
Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.
«Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ-ում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել ժողովրդավարական կայունությունը և կասկածի տակ դնել 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունը»: