Բաժիններ՝

Իրանի 132 քաղաքում կրոնական կառույցները բացվել են

Իրանում Նվիրաբերությունների և բարեգործությունների գծով կազմակերպությունը հայտարարել է, որ կրոնական կառույցները կրկին բացվում են 132 քաղաքում, քանի որ պաշտոնյաները մեղմացնում են սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Նշվում է, որ սահմանափակումների մեղմացում կատարվում է այն քաղաքներում, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարելավվել է: Իրանում կրոնական կառույցները փակվել են երկու ամիս առաջ, երբ բռնկվեց վարակը:

Նշվում է, որ թեպետ կրոնական կառույցները բացվում են, ամեն դեպքում սահմանվել են որոշ կանոններ այցելուների համար: Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, ինչպես նաև իրենց հետ պետք է բերեն աղոթքի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս