Բաժիններ՝

Հայտնի են ըմբշամարտում Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերի ժամկետները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային համարվող մրցաշարերի հստակ ժամկետները:

Եվրոպական հատվածի համար վարկանիշային կլինի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2021 թվականի մարտին կայանալիք մրցաշարը: Իսկ համաշխարհային մրցաշարը նախատեսվում է անցկացնել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլին:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:

Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031