Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ ծառայության շրջանային ստորաբաժանումները հանրապետության տարածքում տեղակայել են 3 շրջիկ ախտահանման հենակետեր
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ ապրիլի 16-ից ծառայության շրջանային ստորաբաժանումները հանրապետության տարածքում տեղակայել են 3 շրջիկ ախտահանման հենակետեր:
✅ Մարտակերտի շրջանում շրջիկ ախտահանման հենակետեր են տեղակայվել՝
?️ Վերին Հոռաթաղ համայնքի տարածքում, որտեղ հերթապահություն են իրականացնում փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման կից Չափարի փրկարար ջոկը:
?️ Հաթերք-Զարդախաչ խաչմերուկի հատվածում, որտեղ հերթապահություն են իրականացնում Մարտակերտի հրշեջ-փրկարարական մասին կից Գետավանի հրշեջ-փրկարարական ջոկը:
✅ Շահումյանի շրջանում շրջիկ ախտահանման հենակետ է տեղակայվել Քարվաճառ-Ծար խաչմերուկի հատվածում, որտեղ հերթապահություն է իրականացնում Շահումյանի հրշեջ- փրկարարական ջոկը:
Նշված հատվածներում բնակավայրեր մուտք գործող և դուրս եկող բոլոր տրանսպորտային միջոցները ենթարկվում են պարտադիր ախտահանման:
Ավելի վաղ շրջիկ ախտահանման հենակետ էր տեղակայվել նաև Քաշաթաղի շրջանում Միրիկ համայնքի տարածքում:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ ապրիլի 16-ից ծառայության շրջանային ստորաբաժանումները…
Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Montag, 27. April 2020