Բաժիններ՝

97 տարեկան թոշակառուները սիրահարվել են՝ շնորհիվ կորոնավիրուսի

Բրիտանացի թոշակառուները՝ Պրեստվիչ քաղաքից, հասկանալով, որ սիրահարվել են միմյանց, որոշել են միասին ապրել: Իսկ նրորոշմանը նպաստել է կորոնավիրուսի պատճառով հաստատված կարանտինը, գրում է The Sun-ը:

Վետերան Ռոբերտ Ուոլշը և Լիլիան Գրանդին, որոնք 97 տարեկան են, հանդիպել են անցյալ տարվա նոյեմբերին: Տղամարդն ու կինն արաանց գ ընդհանուր լեզու են գտել և սկսել են հանդիպել շաբաթական մի քանի անգամ:

Երբ իշխանությունները երկրում կարանտին հայտարարեցին, Ուոլշն ու Գրանդին որոշեցին միասին ապրել, քանի որ հասկացան, որ սիրում են միմյանց: Երեխաների հավանությունը ստանալուց հետո Ռոբերտը տեղափոխվեց Լիլիանի տուն:

«Ես անդառնալիորեն սիրահարվեցի նրան: Այս սարսափելի վիրուսի մեջ մենք լավ կողմ գտանք. այժմ մենք միասին ենք»,- խոստովանել է Ուոլշը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930