Բելառուսում ժամանակավորապես դադարեցվել է արհեստական շնչառական ապարատների արտահանումը
Բելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելում է երկրից դուրս բերել արհեստական շնչառական սարքավորումներ:
«Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին նախարարների խորհրդի կայացրած համապատասխան որոշումը հրապարակվել է ապրիլի 22-ին:
Մարտ ամսին Բելառուսում արգելվում էր արտահանել բժշկական որոշ պարագաներ, այժմ արգելք է մտցվում արհեստական շնչառական ապարատների առնչությամբ: Սահմանափակումները վերաբերում են բոլոր շնչառական սարքավորումներին՝ անկախ նրանից, թե որ երկրի արտադրության են: