Ո՞վ ավելի շուտ կհեռանա` Ջերարդը՞, թե՞ Ռոջերսը
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Evgeniy-Makeev-FC-Barcelona-v-FC-Spartak-Moscow-2qgCdJ7vRWTl32.jpg)
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գտնում է, որ թիմի ավագ Սթիվեն Ջերարդը պետք է թոշակի գնա: Հյուսիսիռլանդացի մասնագետը լրջորեն մտադրվել է բաժանվել Անգլիայի հավաքականի 32-ամյա կիսապաշտպանից: Այս մասին հաղորդում է Terrikon-ը:
Ջերարդի փոխարեն` Ռոջերսն իր թիմում ցանկանում է տեսնել կամ «Մալագայի» առաջատար Իսկոյին, կամ էլ Բիլբաոյի «Ատլետիկի» 23-ամյա կիսապաշտպան Անդեր Էրերային: Այս պահին թվում է, թե բասկյան թիմի ֆուտբոլիստին ավելի հեշտ կլինի ձեռք բերել, սակայն Անգլիայի առաջնությունում անհաջող ելությներն ու եվրոպական մրցաշարերի բացակայությունը կարող են խոչընդոտել բանակցությունների հաջող ընթացքին:
Ամեն դեպքում, եթե «Լիվերպուլը» շարունակի նույն կերպ հանդես գալ Պրեմիեր լիգայում (4 խաղ` 2 միավոր, 17-րդ հորիզոնական), ապա թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին ևս պայծառ ապագա չի սպասվում «մերսիսայդյան» ակումբում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը