Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին
Ապրիլի 17-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սիմոն Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել մոտ 4 մ ներքև գտնվող ճանապարհին:
Փրկարարները վարորդին և ուղևոր Արտակ Ս.-ին (ծնված 2009 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: