«Ձեզ քշելու ենք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել և ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին»։

Նշված մտքի հեղինակը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, ով իշխանության գալուց երկու տարի անց ժողովրդին վախեցնում է Գագիկ Խաչատրյանով և Սերժ Սարգսյանով, և միևնույն ժամանակ փաստում, որ այսօրվա իշխանությունից ազատվելու միակ ձևը հեղափոխություն անելն է։

Այսինքն, ժողովրդավարությունն այլևս մոդայիկ չէ, իսկ ընտրությունները՝ հնացած։ Հիմա մոդան հեղափոխությունն է, որի անելու իրավունքը տալիս է օտարերկրյա գործակալական ցանցի ղեկավար մարմինը, իսկ կարող են դա իրագործել, ըստ վարչապետի, միայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Խաչատրյանը և Սերժ Սարգսյանը։

Ուրեմն լավ իմացեք, ձեզ քշելու ենք, ընդ որում շատ բարակ ճիպոտներով, ու դրանում հանկարծ չկասկածեք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու։

Բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքրում. ինչու՞է Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի և մնացած նախկինների մասին, ինչու՞ չի կարողանում հանգստանալ, մոռանալ նրանց, զբաղվել իր գործով։ Այդ ի՞նչ կապա իրենց մեջ հաստատված եղել, որ մինչև այսօր Փաշինյանը չի կարողանում նրանց մոռանալ»։

«Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել և ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին»։Նշված մտքի հեղինակը Հայաստանի…

Gepostet von Artur Ghazinyan am Donnerstag, 16. April 2020

Տեսանյութեր

Լրահոս