Ավտովթար՝ Մուշավան թաղամասում. վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 16-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Օնիկ Ա., ծնված 1993 թ.) և «Lexus» (վարորդ՝ Գարիկ Հ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սուրեն Բ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Գարիկ Հ.-ն և Սուրեն Բ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Օնիկ Ա.-ն վիրահատությունից հետո մահացել է: