Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռներում սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան․ առանձին շրջաններում կլինեն տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռներում օդում հնարավոր 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 11-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ին Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար գիշերը կբարձրանա 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 11-ի ցերեկը սպասվում է անձրև, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: