 
                        Չինաստանը բժիշկների խումբ է ուղարկել Ղազախստան. Սինխուա
 
                                    Չինաստանի կառավարությունը Ղազախստան է ուղարկել բժիշկ-փորձագետների խումբ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար:
Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Խմբում ներառված են 10 բժիշկ: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ թերապիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, չինական ավանդական բժշության գծով:
Չինաստանի մասնագետները ղազախստանցիներին կփոխանցեն իրենց փորձը` կապված բուժման, ախտորոշման, կանխարգելման հետ: Տեղում կանցկացվեն բժիշկների, սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ:
Չինաստանից մասնագետների խումբը բերել է նաև բժշկական պարագաներ՝ դիմակներ, պաշտպանիչ հագուստ, սարքավորումներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        