Բաժիններ՝

ՌԴ-ում աշխատանք փնտրող հայազգի քաղաքացիները դիմում են ՀՀ դեսպանատուն՝ աշխատանքի տեղավորման հարցով

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բազմաթիվ հայազգի քաղաքացիներ դիմում են ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ աշխատանքի տեղավորման հարցերով օգնելու համար։

Այս մասին նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում։

«Այս օրերին ՌԴ-ում բնակվող մեր շատ հայրենակիցներ դիմում են մեզ՝ աշխատանքի տեղավորման հարցերով օգնելու խնդրանքով։ Մեզ են դիմում նաև որոշ մեր հայրենակից գործատուներ, ովքեր կարիք ունեն աշխատակիցների։ Ներկայումս Նովոսիբիրսկում աշխատանքի տեղավորման հնարավորություն կա՝ անհրաժեշտ են շինարարության մասնագետներ՝ որմնադիրներ, մեխանիկներ, էլեկտրիկներ և այլն։ Մեր հայրենակիցները ՌԴ մի քաղաքից մեկ այլ քաղաք տեղափոխվելու հարցը կարող են քննարկել գործատուների հետ, իսկ դիմել կարող են + 7 (913) 900 – 86 – 16 հեռախոսահամարով»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս