Օմլետով ռուլետ՝ արագ և համեղ նախաճաշի համար
Բաղադրիչներ
1. Լոշիկ – 1 հատ
2. Ձու – 2 հատ
3. Կաթ – 1 ճ/գ
4. Չորացրած խնկածաղիկ – 1 թ/գ
5. Պինդ պանիր – 3 ճ/գ
6. Խոզապուխտ – 3-4 շերտ
7. Բանջարեղեն
8. Աղ
Պատրաստման եղանակը
1. Ձվից, կաթից, աղից և խնկածաղկից ձվածեղ պատրաստել:
2. Լոշիկի վրա պանիր դնել, պանրի վրա՝ տաք օմլետը:
3. Այնուհետև շարել խոզապուխտի շերտերը և բանջարեղենը:
4. Ռուլետ փաթաթել, բաժանել երկու մասի և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը