«Դարձիր օրինակ»․ Երազում եմ հայրենիքս միշտ ազատ լինի և ունենալ ամուր ընտանիք. կուրսանտ
Հասարակությունում կանանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելուն ուղղված #Դարձիր_օրինակ իրազեկման արշավի հաջորդ հերոսը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի չորրորդ կուրսի կուրսանտ Սիրան Վարդանյանն է։
Նա որոշել է համատեղել ընտանիքն աշխատանքի հետ․երազում է, որ մեր հայրենիքը միշտ ազատ լինի և ունենա ամուր ընտանիք։