Բաժիններ՝

Վարչապետը զանգում է պատահական հեռախոսահամարներով և հետաքրքրվում քաղաքացիների որպիսությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է պատահական հեռախոսահամարներով ու հետաքրքրվում, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում քաղաքացիներն ինչպես են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին: Վարչապետը զանգեր է կատարում «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

«Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ ես ունեմ, քաղաքացիների հետ շփումն ապահովելն է: Սակայն արտակարգ դրության պայմաններում դա ճիշտ չէ անել, հակառակ դեպքում կստացվի, որ մենք խախտում ենք մեր սահմանած կանոնները: Բայց մյուս կողմից շատ կարևոր է իմանալ, թե այս օրերին ինչ են զգում քաղաքացիները, ինչպես են ապրում, ինչպես են հաղթահարում, դիմանում սահմանափակումներին:

Այսօր առավոտից էքսպերիմենտ եմ արել` զանգ եմ կատարել պատահական համարով և զրույց եմ ունեցել մի ընտանիքի անդամների հետ` կապված ընթացիկ իրավիճակի հետ»,-ասաց վարչապետն ու նշեց` սա օգնում է իրեն խնդիրներն ավելի լավ հասկանալու և տնտեսական ու սոցիալական փաթեթների ձևավորման գործում ավելի ճշգրիտ լինելու:

Վարչապետը զանգահարում է պատահական հեռախոսահամարների ցուցակով` հասկանալու, թե քաղաքացիներն ինչպես են և ինչ են մտածում: Նա մասնավորապես մի տարեց կնոջից, որն ապրում է ամուսնու հետ ու ունի տեղաշարժման սահմանափակումներ, հետաքրքրվեց, թե իր գնումներն ով է կատարում: Վարչապետը նշեց, որ տիկնոջ հեռախոսահամարը կփոխանցի, որ սոցիալական աշխատողները այս հարցին հետևողական լինեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս