«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ։
Այս մասին հայտնում է փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն, ինչով պայմանավորված Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է և դատարանի որոշմամբ կիրառվել է անվտանգության միջոց. Թորոսյանը կրկին տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն:
Փետրվարի 17-ին դատարանի որոշմամբ Թորոսյանը տեղափոխվել էր հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու նպատակով: