Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է 500 միլիոն եվրո հատկացնել ակումբներին օգնելու համար
Իսպանիայի Թագավորական Ֆուտբոլի Ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ֆինանսական օգնություն ցուցաբերել իսպանական ակումբներին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
«Մենք զրուցեցինք ֆինանսական կազմակերպությունների հետ: Եթե Լա Լիգան ցանկանա, մենք կխոսենք:
Մենք աշխատում ենք 500 միլիոն եվրո վարկային գծի տրամադրման ուղղությամբ»,- ասել է Ռուբիալեսը:
Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլի լիգան (EFL) հանդես էր եկել ակումբներին տոկոսադրույքով վարկ տրամադրելու գաղափարով:
Սիրարփի Աղաբաբյան