Բաժիններ՝

ԱՄԷ-ն 32 տոննա բժշկական պարագաներ և այլ սարքավորումներ է տրամադրել Իրանին

Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ:

Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ:

Վերջին օրերին սա ԱՄԷ-ի կողմից Իրանին օգնություն տրամադրելու երկրորդ դեպքն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ մարտի 3-ին ԱՄԷ-ն բժշկական պարագաներով լի 7.5 տոննա բեռ է ուղարկել Իրան: Բացի այդ Իրան են մեկնել նաև կազմակերպության հինգ մասնագետներ` օգնելու առողջապահության ոլորտի 15 հազար աշխատակիցների:

Մեկնաբանելով օգնությունը՝ միջազգային համագործակցության հարցերով պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ ալ Հաշեմին նշել է. «Իրանին երկրորդ բժշկական օգնություն տրամադրելու ԱՄԷ-ի ջանքերն արտացոլում են հումանիտար սկզբունքները, որոնց հիման վրա ստեղծվել է մեր երկիրը»:

Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է օգնություն տրամադրել` փրկելու այն անձանց կյանքը, ովքեր նեղության մեջ են:

Մյուս կողմից Արաբական Միացյալ Էմիրություններն Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսի բռնկումից հետո բժշկական սարքավորումներ է տրամադրել Չինաստանին, այդ թվում` դիմակներ և ձեռնոցներ: Ինչպես նաև Աֆղանստան է ուղարկել հազարավոր մարդկանց հետազոտելու համար 20.000 թեստեր և սարքավորումներ:

Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄԷ-ի` այն երկրների հետ համագործակցության շրջանակում, որտեղ կորոնավիրուսի բռնկում է գրանցվել և նպատակ ունի ամրապնդել համաշխարհային ջանքերը` սահմանափակելու վիրուսի տարածումը:

Հատկանշական է, որ մարտի 4-ին ԱՄԷ-ն Չինաստանի Հուբեյի նահանգից Աբու Դաբի հումանիտար քաղաք է տեղափոխել բարեկամ երկրների 215 քաղաքացիների, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն նախքան իրենց հայրենիք վերադառնալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս