Կորոնավիրուսով վարակվել է «Յուվենթուսի» երկրորդ ֆուտբոլիստը
«Յուվենթուսը» հաղորդել է մեկ այլ հիվանդ ֆուտբոլիստի մասին:
Կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդիի կորոնա վիրուսի թեստը դրական է եղել:
Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած ֆուտբոլիստը մարտի 11-ից տանը գտնվում է կամավոր ինքնամեկուսացման մեջ:
Ավելի վաղ «Յուվենթուսում» Covid-19 կորոնավիրուս էր հայտնաբերվել պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ:
Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսային պանդեմիայի հիմնական էպիկենտրոնն է և աշխարհում երկրորդը՝ Չինաստանից հետո: Երկիրն ունի մոտ 28 հազար հիվանդ և ավելի քան 2 հազար մահացած:
Պատրաստեց Անի Գաբուզյանը