Բաժիններ՝

Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 450-ի

Պորտուգալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 450-ի։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնում էին 331 վարակվածի մասին։

Պորտուգալիայի առողջապահության նախարարության տվյալներով վարակվելու հաստատված դեպքերը հասել են 448-ի։ COVID-19-ի պատճառով երկրում ներկա պահին մահվան դեպքեր չեն գրանցվել։

Նշվում է, որ դեպքերի մեծ մասը՝ 196 և 180 արձանագրվել են, համապատասխանաբար, Պորտուգալիայի հյուսիսային հատվածում, ինչպես նաև կենտրոնական հատվածում, որտեղ տեղակայված է մայրաքաղաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս