Շախմատի հավակնորդների մրցաշարում կայացան առաջին տուրի պարտիաները
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որտեղ կայացավ առաջին տուրը:
Մեկնարկային տուրում հաղթանակ տոնեցին Չինաստանից Վանգ Հաոն ևռուս Յան Նեպոմնյաշչին: Միավոր կիսեցին Լագրավ-Կարուանա, Գրիշչուկ- Ալեքսեենկո զույգերը:
Անդրանիկ տուրից հետո առաջատարնեըր Հաոն և Նեպոմնյաշչինն են, ովքեր ունեն մեկական միավոր:
Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել էաշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջավոբը և նրա փոխարեն մրցաշարում ընդգրվել էր Վաշիե-Լագրավը:Ռաջաբովը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը:
Այն կեզրափակվի ապրիլի 5-ին: