Գարիկ Մարտիրոսյանը հեռուստատեսային շոուի ժամանակ հրաժարվել է ադրբեջանական թեյից
Ռուսական НТВ հեռուստաալիքի եթերում ամեն շաբաթ թողարկվում է «Դիմակ» շոուն, որի ընթացքում ժյուրիի անդամները փորձում են գուշակել, թե ով է թաքնված բեմ բարձրացած մասնակցի դիմակի հետևում: Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն:
Հաղորդման ժյուրիի անդամներն են ռուսական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները` Ֆիլիպ Կիրկորովը, Վալերիան, Ռեգինա Տոդորենկոն, Թիմուր Ռոդրիգեզը և Գարիկ Մարտիրոսյանը:
Շոուի գովազդատուներից մեկն ադրբեջանական թեյ արտադրող «Азерчай» ընկերությունն է, որն էլ հենց հաղորդման ընթացքում հյուրասիրում է ժյուրիի անդամներին:
Հեռուստադիտողներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ադրբեջանական արտադրության թեյի լոգոտիպով թեյնիկ ու բաժակներ դրված են ժյուրիի յուրաքանչյուր անդամի դիմաց, բացի Գարիկ Մարտիրոսյանից:
Հավանաբար վերջինս հրաժարվել է ադրբեջանական թեյից:
Պատրաստեց 168.am-ը