«Ցուրտ օդային հոսանքները նահանջում են, սպասվում է ջերմաստիճանի բարձրացում». Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքում մարտի 19-ին ցերեկվանից սկսած գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և՛ տեղումների տևողությունը, և՛ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկ տեղ,…
Gepostet von Gagik Surenyan am Dienstag, 17. März 2020