Հաղթանակի կամրջի մոտ ավտոմեքենաներ են բախվել

Մարտի 17-ին, ժամը 23:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աթենքի փողոցում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գուրգեն Մ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Վարդան Գ.) մակնիշների ավտոմեքենաները:

Գուրգեն Մ.-ն և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Գոհարիկ Գ., ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031