Ազատ ժամանակն անցկացրեք՝ պատրաստելով աշխարհի ամենահեշտ տորթը
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Փափուկ մարգարին – 150 գ
2. Թթվասեր – 230 գ
3. Ալյուր – 2 բաժակ
Կրեմի համար՝
1. Եփած խտացրած կաթ – 1 բանկա
2. Կարագ – 200 գ
Պատրաստման եղանակը
1. Խմորի համար բոլոր բաղադրիչները խառնել, խմոր հունցել:
2. Ստացված զանգվածը բաժանել 6 մասի:
3. Թխել 180-200 աստիճան ջեռոցում:
4. Կրեմի համար բոլոր բաղադրիչները հարել:
5. Տորթի սառած շերտերը պատել կրեմով, վրան շոկոլադե ջնարակ լցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը