«Քանի դեռ արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, ԱԻՆ-ը միայն բացատրական-կանխարգելիչ աշխատանք կիրականացնի». Էդմոն Զարգարյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս պահին կորոնավիրուսի հետ կապված  իրականացնում է զուտ բացատրական-կանխարգելիչ աշխատանք, թե ինչպես խուսափել դրանից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ- նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:

«Բացատրական աշխատանք է կատարվում թեժ գիծ կամ 911 զանգողների հետ, քանի դեռ արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, մենք այլ գործառույթ չենք ունենա։ Իսկ երբ գործի արտակարգ ռեժիմ, դրանից բխող բոլոր քայլերի մասին կիրազեկենք»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031