
ԱՀԿ-ն կարծում է, որ Պոգբայի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդն արդյունավետ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջարկած ձևը:
Ֆրանսիացին առաջարկել է դեբ անել, նրա ֆիրմային ժեստը:
«Ճիշտ դեբը (փակել քիթը և բերանը՝ արմունկը ծալելով) արեք այն ժամանակ, երբ հազում եք կամ փռշտում. սա լավ միջոց է ձեզ և մյուսներին կորոնավիրուսից պաշտպանելու համար:
Շնորհակալություն Պոլ Պոգբային՝ աջակցության համար», – ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:
https://twitter.com/WHO/status/1238602662897225728
Պատրաստեց Անի Գաբուզյանը