Բաժիններ՝

Իսպանական ակումբները կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանի ամբողջական դադարեցման դեպքում կկորցնեն 678 մլն եվրո

Իսպանիայում մրցաշրջանի ամբողջական դադարեցումը կորոնավիրուսի պատճառով ակումբներին կարժենա 678.4 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Թիմերը կկորցնեն 549 միլիոն՝ հեռուստատեսային իրավունքներից, 88 միլիոն՝ սեզոնային տոմսերից, և 41.4 մլն՝ Լա Լիգայի և Սեգունդայի խաղերի տոմսերի վաճառքից:

Եթե մրցաշրջանը վերսկսվի, Իսպանիայում հանդիպումները, միևնույն է, կանցկացվեն առանց հանդիսականների: Այդ դեպքում բարձրագույն դիվիզիոնի ակումբները բաց կկորցնեն 117 միլիոն եվրո, երկրորդ դիվիզիոնի թիմերը՝ 12.5 միլիոն:

Հինգշաբթի օրը Լա Լիգան որոշեց դադարեցնել Իսպանիայի առաջնությունը երկու տուրով՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Միևնույն ժամանակ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) վստահ չէ, որ Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանը կկայանա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս