Բաժիններ՝

Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 2078-ի

Գերմանիայում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2078-ի: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկները։

Մարտի 11-ին Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը հիվանդացության վիճակագրություն է վարում երկրում, հայտնել էր 1567 վարակվածի մասին, մահացեէ երեք մարդ: Հիվանդացածներն առավել մեծ թիվ են կազմում Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի երկրամասում:

Իսկ Բելգիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում հասել է 399-ի, ինչի մասին ասված է երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Նախօրյակին հաղորդվել էր 314 վարակվածի մասին, երեք մարդ մահացել է:

«Վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու 85 նոր դեպք: Ընդհանուր թիվը կազմում է 399»,-նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս