Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարարը
Իրանում կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել է: Այդ մասին հայտնել է նրա ղեկավարը՝ առողջապահության նախարար Սայիդ Նամակին։
Նախարարն իր ենթակային շնորհավորել է ապաքինվելու կապակցությամբ եւ հանձնարարել է տեղերում հետեւել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին: «Ձեզ՝ որպես իմ հատուկ ներկայացուցչի, առաջադրանք է տրվում ուղեւորվել նահանգների ու քաղաքային շրջանների կենտրոններ եւ հետեւել ազգային մոբիլիզացմանը կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է Նամակիի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: