Թուրքական ԶԼՄ-ներին մտահոգել են Հայոց ցեղասպանության մասին Երուսաղեմում փակցված քարտեզները
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված անգլերեն քարտեզները:
Դժգոհություն են հայտնում, որ Հայոց ցեղասպանություն 1915-1923թթ. վերնագիրը կրող քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները ներկայացվում են մասնատված:
Թուրքական շրջանակները մտավախություն ունեն, որ եթե Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, ապա Իսրայելը հնարավոր է ձերբակալի նրանց` «ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով:
«Եթե քարտեզները նույնիսկ վերացվեն, միևնույն է, նորերը կփակցվեն»,-ասված է աղբյուրում:
Նշվում է նաև, որ քարտեզում Օսմանյան Թուրքիան բաժանված է երկու մասի: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյան մասի որոշ շրջաններում Հայաստան, իսկ հարավ-արևելքում` Քուրդիստան:
Նշենք, որ քարտեզում կարմիր գույնով պատկերված են այն շրջանները, որտեղ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիան հայերի բնաջնջում է իրականացրել: